Էդին Թերզիչը կարող է աշխատանքի անցնել Լա լիգայում
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը կարող է աշխատանքի անցնել Բիլբաոյի «Ատլետիկում», հայտնում է Sky Sport-ը։
Բասկյան ակումբը հետաքրքրված է 43-ամյա մասնագետի ծառայություններով։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են. նրանք մոտ են համաձայնության հասնելուն։
Հատկանշական է, որ գերմանացի մարզիչը «Ատլետիկի» նախագահ Խոն Ուրիարտեի նախընտրելի թեկնածուն է։ Այդուհանդերձ, իրավիճակը կարող է փոխվել առաջիկա ամիսներին ակումբում նախատեսված նախագահական ընտրություններից հետո։
«Ատլետիկում» ընթացիկ մրցաշրջանի ավարտին մարզչական փոփոխություն տեղի կունենա. Էռնեստո Վալվերդեն կլքի պաշտոնը։
Թերզիչը «Բորուսիան» մարզել է 2020-21 և 2022-24 թվականներին։ «Իշամեղուները» նրա գլխավորությամբ 128 խաղում տարել են 75 հաղթանակ, գրանցել 24 ոչ-ոքի, կրել 29 պարտություն, դարձել Գերմանիայի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, 2024թ. հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկ Բիլբաո, Բորուսիա-Դորտմունդ, Էդին Թերզիչ, Խոն Ուրիարտե, Չեմպիոնների-լիգա