Էդինսոն Կավանիի՝ Ատլետիկո տեղափոխությունը ձախողվել է
ՊՍԺ-ի 32-ամյա հարձակվող Էդինսոն կավանին ընթացիկ ձմեռային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»։
L’Équipe- փոխանցմամբ՝ ուրուգվայցի հարձակվողը կմնա փարիզյան ակումբում, որը մերժել է «Ատլետիկոյի» բոլոր առաջարկները։
Մադրիդյան ակումբը բանակցությունների սկբնական փուլում առաջարկում էր 10-15 մլն եվրո, սակայն հետագայում բարելավեց իր առաջարկը մինչև ֆիքսված 18 մլն եվրո։ «Ատլետիկոն» հուսով էր, որ վաճառելով Տոմա Լեմարին, կկարողանա ավելի լավ առաջարկ կատարել ՊՍԺ-ին, սակայն ֆրանսիացի կիսապաշտպանի վաճառքը ձգձվում է, այդ պատճառով էլ այս պահին սահմանափակ գումարային ռեսուրսներով չի կարողանում ձեռք բերել Կավանիին՝ այդպես էլ չկարողանալով բավարարել ֆրանսիական ակումբի պահանջը, որը խաղացողի դիմաց ցանկանում էր ստանալ 20 մլն եվրո։
Կավանին ակումբում կմնա մինչև ամառ, ինչից հետո կարող է լքել այն՝ արպես ազատ գործակալ։
# Ատլետիկ Բիլբաո, Էդինսոն-Կավանի, ՊՍԺ, Տոմա Լեմար, տրանսֆերներ