Էդիլսոն․ «Մեսսին և Նեյմարը պետք է դառնան աշխարհի չեմպիոն, որպեսզի ինձնից լավը դառնան»
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Էդիլսոնը նշել է, որ ժամանակին Լեո Մեսսիից և Նեյմարից լավն է եղել․
«Իմ լավագույն մարզավիճակում ես ավելի լավ ֆուտբոլ էի ցուցադրում, քան Նեյմարը։ Նա պետք է դառնա աշխարհի չեմպիոն, որպեսզի ինձնից լավը համարվի։ Ես ունեմ սեփական անհատականություն։
Մեսսին նույնպես պետք է հաղթի մունդիալը, որպեսզի ինձնից լավը դառնա։ Ինչ վերաբերվում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա նա պարզապես ֆիզիկապես է ուժեղ, նա երկու ոտքով էլ հիանալի է հարվածում, սակայն ես նրանից տեխնիկապես ավելի զորեղ էի»,- նշել է Էդիլսոնը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Էդիլսոնը պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է եկել 1992-2010 թթ․՝ հանդես գալով հիմնականում բրազիլական ակումբներում։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ «Դեղինների» կազմում նախկին հարձակվողը 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Այդ մրցաշարում Էդիլսոնը մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Էդիլսոն, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Նեյմա