Էդերսոնը կարող էր կարիերան շարունակել Իտալիայում
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող էր կարիերան շարունակել Իտալիայում, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Նապոլին» այս ամռանն ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պահանջով նոր դարպասապահ ձեռք կբերի։ Այդ դիրքի ամրապնդման գլխավոր թեկնածուն Էդերսոնն է։
«Աձուրին» փորձել է բրազիլացի դարպասապահի տեղափոխության հարցում համաձայնության հասնել «քաղաքաբնակների» հետ։ Կողմերը նախորդ շաբաթ բանակցել են, բայց գործարքը չի կայացել. «Սիթին» չի ցանկացել բաց թողնել 31-ամյա ֆուտբոլիստին։
Էդերսոնը մանկունիական գրանդ է տեղափոխվել 2017 թ. հուլիսին, 372 խաղից 168-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անտոնիո Կոնտե, Էդերսոն, Մանչեսթեր-Սիթի, Նապոլի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո