Ազար. Վեսթ Հեմի երկրպագուները սխալվում են, որ ես հիմա գնում եմ Ռեալ
«Չելսիի» առաջատար Էդեն Ազարը մեկնաբանել է «Վեսթ Հեմի» դեմ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ բելգիացին դուբլ է ձևայերպել:
«Կարծում եմ, որ մենք հիանալի խաղացինք: Խաղը հասարակ չէր, քանի որ «Վեսթ Հեմը» հիանալի թիմ է: Նրանք մեզ քիչ պրոբլեմներ չստեղծեցին, բայց մենք ամեն ինչ արեցինք: Ստեղծեցինք ավելի շատ պահեր և խփեցինք 2 գերազանց գոլ:
Առաջին գոլն ինչ-որ յուրահատուկ բան էր. ես ընդունեցի գնդակը և փորձեցի շարժվել առաջ: Տուգանային հրապարակում պաշտպանի համար դժվար էր գնդակը խլել, քանի որ նա կարող էր ինձ դիպչել և կլիներ 11 մետրանոց:
Հնարավոր է, որ հարվածի հետ կապված մի քիչ բախտս բերեց: Ես ուզում էի արագ խփել: Երբ ես տեսա գնդակը ցանցում, ուղղակի ուրախացա: Ես փոքր եմ, այնպես որ ինձ հեշտ է խաղալ բարձրահասակ մրցակիցների դեմ: Նրանց համար դժվար է փոխել ուղղությունը:
«Վեսթ Հեմի» երկրպագուները երգում էին, որ ես գնում եմ «Ռեա՞լ»: Նրանք սխալվում են: Հիմա ես մինչև մրցաշրջանի ավարտը կենտրոնացած եմ «Չելսիի» վրա: Ցանկանում եմ թիմի հետ հայտնվել լավագույն քառյակում և հաղթել Եվրոպայի լիգան: Մենք դեռ շատ անելիք ունենք:
Լավ մարզավիճակում ենք. մենք հաղթել ենք 3 խաղ անընդմեջ: Հոգեբանորեն կարևոր է շարունակել շարժվել առաջ»,- ասել է Ազարը Sky Sports-ի եթերում:
# Էդեն-Ազար, Չելսի