Չելսին մտադիր է վերադարձնել Ազարին
«Չելսին» կարծես թե մտադիր է վերադարձնել Էդեն Ազարին և այդ հարցի շուրջ տարբերակներ է դիտարկում։
Ինչպես տեղեկացնում է Defenca Central-ը, չնայած վերջին շրջանում բելգիացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հաճախ է տարբեր վնասվածքներ ստանում, լոնդոնյան ակումբն Էդեն Ազարին ընգրկել է տրանսֆերային գլխավոր թիրախների շարքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականները» մտադիր են խաղացողին վերադարձնել 40-50 մլն եվրոյի դիմաց։ Լոնդոնցիները կարծում են, որ Ազարը «Չելսիի» համար հիանալի ձեռքբերում կլինի ամառային տրանսֆերային պատուհանի համար, իսկ ԱՊԼ-ում նրա վնասվածքների շարքը կավարտվի։
Էդեն Ազարը 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ», սակայն մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 35 հանդիպում՝ խփելով 4 գոլ։
30-ամյա ֆուտբոլիստին հանգիստ չեն տալիս տարատեսակ վնասվածքները։ «Արքայական» ակումբ տեղափոխվելուց ի վեր նա ստացել է 10 վնասվածք։ Վերջին՝ 10-րդ, վնասվածքը բելգիացին վերջերս է ստացել։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա միայն մարտի սկզբին։
Հիշեցնենք, որ Ազարը 2012-2019 թթ․ հանդես է եկել «Չելսիում», որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 352 հանիդպում՝ դառնալով 110 գոլի և 92 գոլային փոխանցման հեղինակ։
# Էդեն-Ազար, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ