Էդեն Ազարը վերադարձել է ընդհանուր խումբ
Մադրիդի «Ռեալը» նախապատրսվում է իսպանական Լա լիգայի հերթական խաղին՝ անցկացնելով վերջին մարզումները։
Իսպանական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի վինգեր Էդեն Ազարը վերադարձել է մարզումային ընդհանուր խումբ։ Բելգիացի եզրայինը խաղադաշից բացակայում է արդեն 2 ամիս։ Նա վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում, որն ավարտվել էր 2։2 հաշվով։
Նշենք, որ «Ռեալը» հաջորդ հանիպումը կանցկացնի փետրվարի 1-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Մադրիդյան դերբիի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19։00-ին։
# Ատլետիկո Մադրիդ, Էդեն-Ազար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ