Էդեգորը մտադիր չէ վերադառնալ Ռեալ
Մարտին Էդեգորը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, մրցաշրջանի ավարտին մտադիր չէ վերադառնալ «Ռեալ»։ Այս մասին տեղեկացնւոմ է Noticias de Gipuzkoa-ն։
Խաղացողի վարձակալության ժամկետն ավարտվում է 2020/21 մրցաշրջանի ավարտին, սակայն «Ռեալը» ցանկանում է նրան վերադարձնել այս մրցաշրջանի ավարտից հետո։ Խաղացողն իր հերթին «արքայական» ակումբին հայտնել է, որ գոհ է իր վարձակալությունից և ցանկանում է ևս մեկ մրցաշրջան մնալ Սան-Սեբաստիանում։
Խաղացողի գաղափարն այն է, որ ցանկանում է բավականաչափ խաղաժամանակ ստանալ Լա լիգայում, իսկ այնուհետև վերադառնալ «Սանտիագո Բերնաբեու»։
# Մարտին-Էդեգոր, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ