Ռեալի կազմում հնարավոր է տեսնենք նորվեգական զույգ
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, հնարավոր է, ամռանը կրկին փոխի ակումբային գրանցումը։
Հարձակվողը վերջերս է «Զալցբուրգից» տեղափոխվել «Բորուսիա», սակայն տեղափոխությունից հետո էլ ավելի արդյունավետ սկսեց հանդես գալ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Նորվեգիայի հավաքականի Հալանդի խաղընկեր Մարտին Էդեգորը, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, կփորձի Հալանդին համոզել, որպեսզի նրան միանա Մադրիդում։
Սակայն, Էդեգորը մտադիր է «Ռեալ Սոսիեդադում» անցկացնել ևս մեկ մրցաշրջան, այնուհետև նոր վերադառնալ «Ռեալ»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան և դորտմունդյան ակումբներն արդեն կապ են հաստատել հավանական տեղափխության հարցով, իսկ Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան արտահայտել է իր ցանկությունը, որը 19-ամյա հարձակվողը հանդես գա «արքայական» ակումբի կազմում։
Հալանդի «Ռեալ» տեղափոխությանը կարող է նպաստել նաև դորտմունդյան ակումբի պաշտպան Աշրաֆ Հակիմին, ում տրանսֆերային իրավունքները ևս պատկանում են «սերուցքայիններին» և, ի տարբերություն Էդեգորի, հաջորդ մրցաշրջանից պատրաստ է վերադառնալ հարազատ ակումբ։
# Աշրաֆ Հակիմի, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մարտին-Էդեգոր, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ