Էդգար Մալաքյանը նոր թիմ ունի
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում:
28-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «Պետրոլուլի» հետ:
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Մալաքյանի վերջին ակումբը ղազախական «Ժետիսուն» էր, որտեղից հեռացել էր վերջերս:
