Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան

Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան

06/02/2025 - 00:41

Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած վինգեր Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է դանիական «Ռանդերսի» մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստը 2023 թ. սեպտեմբերին աքիլլեսյան գարշապարի ծանր վնասված էր ստացել։ Նա այդպես էլ չէր կարողանում ապաքինվել այդ վնասվածքից։

Բաբայանը «Ռանդերսի» համակարգում եղել է 2012-2017 և 2022-2025 թթ., 60 խաղում խփել 5 գոլ, կատարել 4 ասիստ։ Եզրային հարձակվողն առավել հաջող հանդես է եկել դանիական մեկ այլ ակումբում` «Հոբրոյում», որի կազմում 111 խաղում խփել 20 գոլ, կատարել 23 արդյունավետ փոխանցում։ Նա խաղացել է նաև լատվիական «Ռիգայում», կիպրական «Պաֆոսում» և դանիական «Վելյեում»։

Բաբայանը 2018-2023 թթ. եղել է Հայաստանի ազգային հավաքական, 16 խաղում խփել 1 գոլ, խաղընկերներին օգնել աչքի ընկնել 2 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023