Զոմեր . «Կզանգեմ Ռոբերտ Դե Նիրոյին, որպեսզի այս ֆիլմում մարմնավորի իմ դերը»
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Շվեյցարիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց Ֆրանսիային (հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով) ու նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել հանդիպման հերսոսներից Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը.
– Մենք պատմութնուն կերտեցինք, և եթե աշխարհի գործող չեմպիոնների դեմ խաղում 1:3 հաշվից հետո comeback ես անում, ապա դաշտում թողել ես ողջ ուժերդ։
Մեզ ոչ ոք չէր հավատում, սակայն մենք փոխեցինք ամեն ինչ և ասացինք, որ պայքարում ենք մինչև վերջ։ Երբ հաշիվն արդեն 3:1 էր, Ֆրանսիան գոլային պահ ուենցավ, սակայն նրանք գործեցին մեծամիտի պես, ինչից էլ մենք օգտվեցինք։
– Հանդիպման սցենարը հիշեցնում էր հոլիվուդյան ֆիլմ, այդպես չէ՞։
– Կզանգեմ Ռոբերտ Դե Նիրոյին, որպեսզի այս ֆիլմում մարմնավորի իմ դերը,- նշել է 32-ամյա ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Spox.com-ը։
Հիշեցնենք, որ Յան Զոմերը Ֆրանսիայի դեմ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում մի քանի անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլից, իսկ 11-մետրանոց հարվածաշարում հետ կղեց Կիլիան Մբապեի հարվածը, ինչից հետո Շվեյցարիայի հավաքականը հաղթեց վիճակախաղում` նվաճելով Եվրոյի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Իսպանիայի հավաքականի դեմ։
# ԵՎՐՈ-2020, Յան Զոմեր, Շվեյցարիայի հավաքական, Ռոբերտ Դե Նիրո, Ֆրանսիայի հավաքական