Զլատան․ «Մանջուկիչի հետ միասին կվախեցնենք Միլանի մրցակիցներին»

Զլատան․ «Մանջուկիչի հետ միասին կվախեցնենք Միլանի մրցակիցներին»

19/01/2021 - 10:12

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի «Կալյարիի» դեմ արտագնա հաղթանակից հետո «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Մարիո Մանջուկիչի ՝ միլանյան ակումբ տեղափոխության և իր համատեղ անելիքների մասին։

«Մարիոն պայմանագիր է ստորագրել․ նա միացավ «Միլանին»։ Այնպես որ հիմա միասին կվախեցնենք մեր մրցակիցներին»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում՝ հղում անելով Sky Sports-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ռոսոներիները» բանակցություններ են վարում ֆուտբոլիստի՝ «Միլան» տեղափոխության շուրջ:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023