Ռայոլա․ «Ես ճիշտ էի, երբ ասում էի, որ Զլատանը միակն է, ով կարող է փրկել Միլանը»
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան իր կարծիքն է հայտնել շվեդ հարձակվողի մասին։
«Ես զարմացած չեմ Իբրահիմովիչի ցուցադրած խաղով։ Ես ճիշտ էի, երբ ասում էի, որ Զլատանը միակն է, ով կարող է փրկել Միլանը։
Ես չգիտեմ, թե ինչ ծրագրեր ունի նա ապագայի հետ կապված, սակայն այժմ նա օգնում է իր թիմակիցներին իրենց լավագույնս դրսևորել։ Նա շատ ինքնավստահ է և պետք է «Միլանին», որպեսզի ակումբին վերադարձնի այնտեղ, որտեղ որ պետք է այն գտնվի։
Նրանք հասկացան, որ ես շատ ուրախ եմ Զլատանի, «Միլանի» և նրա երկրպագուների համար»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Տեղեկացնենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում Զլատանը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Մինո Ռայոլա