Զլատան․ «Աստված վերադարձել է և հետևում է քեզ»
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերջին օրերին Շվեդիայից վերադարձել է Իտալիա, որպեսզի միանա ակումբին և վերսկսի անհատական մարզումները։ Խաղացողը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինն անցկացնում էր Շվեդիայում։
Երեկ՝ մայիսի 14-ին, շվեդ ֆուտբոլիստը սոցցանցերի իր օգտահաշիվներում յուրահատուկ գրառում է կատարել։ Նա հրապարակել է լուսանկար՝ գրլեով․
«Աստված վերադարձել է և հետևվում է քեզ»,- գրել է Զլատանը՝ ակնկարկելով իր՝ Իտալիա վերադարձը։
Նշենք նաև, որ Զլատանը լատինատառ S տառը փոխարինել է Z տառով։
# Զլատան-Իբրահիմովիչ, կորոնավիրուս, Միլան