Զլատանը մոտ է Միլանից հեռանալուն
Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դժգոհ է ակումբի ներսում տեղի ունեցող փոփոխություններից և պատրաստվում է պայմանագրի ավարտից հետո հեռանալ ակումբից։
Խաղացողը մասնավորապես դժգոհ է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի գործողություններից։ Զլատանը դժգոհ է մնացել նաև ակումբի տնօրեններից մեկի՝ Զվոնիմիր Բոբանի հեռացումից, քանի որ Պաոլո Մալդինին և Բոբանը մտադիր էին թիմը կառուցել հենց Իբրահիմովիչի շուրջ։
Գազիդիդիսն իր հերթին մտադիր չէ թիմը կառուցել Զլատանի շուրջ և պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել խաղացողից։ Հիշեցնենք, որ ձմեռային պատուհանի ժամանակ շվեդ հարձակվողը «Միլանի» կնքեց վեց ամսվա պայմանագիր՝ երկարաձգման նպատակով։
# Զլատան-Իբրահիմովիչ, Զվոնիմիր Բոբան, Իվան Գազիդիս, Միլան, Պաոլո Մալդինի, տրանսֆերներ