Մալդինի․ «Զլատանը հանդերձարանում հարցրեց, թե ով է մասնակցել ՉԼ-ին ․ միայն Չալխանօղլուն ձեռք բարձրացրեց»
«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայում ուղեգիր նվաճելու փաստը․
«Ակնհայտ է, որ Չեմպիոնների լիգայում հայտնվելը ֆինանսական ազդեցություն ունի, բայց մեր համար կարևոր է նաև մարզական գործոնը։ ՉԼ գոտում հայտնվելը և եվրոպայի ուժեղագույն ակումբների հետ մրցակցությունը ստիպում է նոր մակարդակի հասնել․ սա ավելի մեծ փորձություն է։
Շնորհիվ այս առաջխաղացման՝ ոչ միայն ֆինանսական վիճակն է կարգավորվում, այլև ֆուտբոլիստների խաղամակարդակն է բարելավվում։
Մի անգամ Զլատան Իբրահիմովիչը հանդերձարանում հարցրեց, թե ով է մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղի․ միայն Չալխանօղլուն ձեռք բարձրացրեց։ Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է այս մրցաշարում հայտնվել»,- նշել է Մալդինին Twitch, որը մեջբերում է MilanNews.it-ը։
Հիշեցնենք, որ Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Ատալանտային», ինչի շնորհիվ առաջնությունը եզրափակեց 2-րդ հորիզոնականում՝ 2013/2014 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, Հական Չալհանօղլու, Միլան, Չեմպիոնների-լիգա, Պաոլո Մալդինի