Զլատանը կդառառնա գործակալ և կհամագործակցի Մինո Ռայոլայի հետ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, կարիերայի ավարտից հետո դառնա ֆուտբոլային գործակալ։
Ինչպես տեղեկացնում է Calciomericato-ն, 38-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է խաղակոշիկները կախել մեխից։ Նրան որոշումը պայմանավորված է նրանով, որ ակումբի ֆուտբոլային բաժանմունքի ղեկավար Զվոնիմիր Բոբանը հեռացվել է աշխատանքից, իսկ շվեդ հարձակվողը դժգոհ է մնացել այդ որոշումից։
Եթե Զլատանը որոշի դառնալ ֆուտբոլային գործակալ, ապա կաշխատի իր ներկայիս գործակալ Մինո Ռայոլայի գործակալությունում։
Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» շարքերը համալրել է այս տարվա ձմեռային պատուհանի ժամանակ՝ կնքելով կես տարվա պայմանագիր, որն ավարտվում է 2020 թվականի հունիսի 30-ին։ Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա սերիայի 10 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, իտալական Ա սերիան անորոշ ժամանակով հետաձգվել է։
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, կորոնավիրուս, Միլան, Մինո Ռայոլա