Զլատանը խոսափել է ծանր վնասվածքից
«Միլանը» հրապարակել է ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքի մանրամասները։ Հիշեցնենք, որ մայիսի 25-ին հայտնի էր դարձել, որ շվեդ հարձակվողը մարզման ժամանակ ծանր վնասվածք է ստացել՝ վտանգելով կարիերան։
Ինչպես տեղեկացնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, Զլատանը խուսափել է ծանր վնասվածքից։ Նախնական հաղորդվել էր, որ խաղացողը կտրել է կրունկի հատվածի ջլերը, սակայն նրա մոտ այդպիսի վնասվածք չի հայտնաբերվել։ Իբրամհիմովիչը ստացել է միայն սրունքի վնասվածք, սակայն վնասվածքի լրջությունը դեռևս չի հաստակեցվում։
«Միլանը» դեռևս հստակ չի ներկայացրել խաղացողի վերականգման ժամկետը։ Վերականգնման ժամկետը հստակ պարզ կլինի, երբ շվեդ ֆուտբոլիստը 10 օր անց կրկին բուժզննում անցնի, իսկ ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, սպասվում է, որ խաղացողը վնասվածքի լրջությունից կախված, կարող է բաց թոնղել 10 օրից ընդհուպ մինչև 2 ամիս։
# Զլատան-Իբրահիմովիչ, Միլան