Զիրկզեն խփեց ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին գոլն ու հաղթանակ պարգևեց Ման. Յունայթեդին🎥

Զիրկզեն խփեց ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին գոլն ու հաղթանակ պարգևեց Ման. Յունայթեդին🎥

17/08/2024 - 00:52

Անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։

Փոխնիփոխ գրոհների ներքո անցած խաղում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «Յունայթեդը» հաղթեց 1:0 հաշվով։

«Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց թիմի նորեկ, նիդերլանդցի հարձակվող Ջոշուա Զիրկզեն, որն աչքի ընկավ 87-րդ րոպեին` խփելով նաև Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին գոլը։

Այսպիսով, Էրիկ Տեն Հագի թիմը վաստակեց առաջին 3 միավորը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023