Զինչենկո․ «Քչերն են հավատում ԱՊԼ-ի վերսկսմանը»

Զինչենկո․ «Քչերն են հավատում ԱՊԼ-ի վերսկսմանը»

20/05/2020 - 12:29

«Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է անգլիական Պրեմիեր լիգայի վերսկսկման հավանականությունը։ Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն անորոշ ժամանակով մարտ ամսից դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

«Ես անհամբեր սպասում եմ առաջնության վերսկսմանը, քանի որ առանց ֆուտբոլի չափազանց բարդ է, սակայն հարևան Շոտլանդիայում արդեն չեղարկել են առաջնությունը։ Քչերն են հավատում, որ ԱՊԼ-ը կվերսկսվի։

Մենք բոլորս արդեն հանձնել ենք կորոնավիրուսի թեստ։ Բոլորի արդյունքները բացասական են եղել։ Ճիշտ է՝ բոլորի առողջականը լավ է, սակայն կասկածում եմ, որ բոլորի մոտ քաշի հետ կապված խնդիրներ չեն լինի։ Ամեն դեպքում՝ կիրակի մենք պատրաստվում ենք վերսկսել մարզումները»,- ուկրաինացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է  Футбол 1-ը։

Նշենք, որ Պրեմիեր լիգայի ակումբների աշխատակիցների և ֆուտբոլիստների շրջանակում թեստավորվել են 748 հոգի, որոցից միայն 6-ի մոտ է ախտորոշվել կորոնավիրուս։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023