Զիդան. Ոչնչում չեմ կարող մեղադրել իմ խաղացողներին, նրանք փորձում էին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Վալենսիայից» կրած պարտությունը:
«Մեզ մի քիչ չէր բավականացնում: Առաջին 30 րոպեներ մենք լավ էինք խաղում, բայց վստահությունը պակասում էր:
Ոչնչում չեմ կարող մեղադրել իմ խաղացողներին, նրանք փորձում էին: Մենք խաղում էինք լավ թիմի դեմ, բայց պարտվելը միշտ էլ տհաճ է: Թիմը պայքարում էր մինչև վերջ:
Ծանր պահ է, բայց մեզ պետք է մտածել հաջորդ խաղի մասին: Ծանր պահ է, որովհետև ամբողջ մրցաշրջանն էր ծանր: Ես աջակցում եմ իմ խաղացողներին, կփորձենք հաջորդ հանդիպմանը լավ խաղալ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն:
# Զինեդին-Զիդան, Ռեալ