Զինեդին Զիդանի ծնողները զարմիկներ են
Լեգենդար նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականում կա հետաքրքիր մի փաստ․ նրա ծնողները զարմիկներ են, սակայն դա նորմալ է, ոչ թե տարօրինակ կամ պատժելի։
47-ամյա մարզչի լրիվ անուն-ազգանունը Զինեդին Յազիդ Զիդան է։ Նա ունի արաբական արմատներ։ Զիդանի ծնողները ալժիրցի գաղթականներ են ֆրանսիայում։ Նրանք ալժիրյան պատերազմի տարիներին փախել են Ֆրանսիա։
Զինեդին Զիդանի հայրը՝ Սամիլը, մոտ 10 տարի շինարարությամբ է զբաղվել Սեն Դենիում, սակայն հիասթափվելով, որոշել է վերադառնալ հետ հայրենիք՝ Ալժիր։ Նրա շատ հարազատներ այդ պահին արդեն բնակվում էին Մարսելում։ Սամիլը որոշում է մեկնել Մարսել՝ հրաժեշտ տալու նրանց, որտեղ էլ նա հանդիպում է իր զարմիկներից մեկին՝ Մալիկային։ Երիտասարդները սիրահարվում են միմյանց՝ որոշելով ամուսնանալ։ Համատեղ ամուսնության ընթացքում նրանք ունենում են հինգ երեխա։
Զինեդինն ընտանիքում ամենափոքրն է։ Նա ունի երեք եղբայր և մեկ քույր։ Ընտանիքն այնքան էլ լավ թաղամասում չէր ապրում։ Նրանք բնակվում էին Մարսելում։ Ընտանիքից աշխատում էր միայն Սամիլը, իսկ ընտանիքի մայրը զբաղված էր երեխաների դաստիարակությամբ։ Ընտանիքն այնքան եկամուտ չուներ, որպեսզի տղաներին ուղարկեր ֆուտբոլային մարզադպրոցներ, այդ իսկ պատճառով նրանք հիմնականում ֆուտբոլ էին խաղում բակերում։
Զիդանի ծնողները զարմիկներ են։ Այդպիսի ամուսնություններն այնքան էլ ընդունված չեն արաբների և Միջին Ասիայում բնակվող այլ ազգերի շրջանակում։ Նշվում է, որ այդպիսի ամուսնություններն օրենքով թույլատրվում են Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում և այլ երկրներում։ Այդպիսի ամուսնությունները ոչ միայն դեմ չեն գնում կաթոլիկների և բողոքականների ավանդույթներին, այլև մուսուլմանների։ Զիդանների ընտանիքը հենց իսլամադավան է։
Զինեդին Զիդանն ամուսնացել է 21 տարեկանում։ Նրա կինը Վերոնիկա Ֆերնանդեսն է։ Հատկանշական է, որ նրանց միջև էլ ավելի ակնհայտ տարբերություն կա։ Զինեդինը մուսուլման է, իսկ Վերոնիկան՝ քրիստոնյա։ Նրանք ամուսնացած չեն եկեղեցով և գրանցված են միայն քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում։ Զինեդինն ու Վերոնիկան համատեղ ամուսնության ընթացքում ունեն չորս որդի, որոնք բոլորն էլ շարոնակում են հոր գործը՝ դառնալով ֆուտբոլիստներ։
«Ես սերտ կապեր ունեմ արաբական աշխարհի հետ։ Ես շատ հպարտանում եմ, որ ֆրանսիացի եմ, սակայն հպարտանում եմ նաև իմ անցյալով և արմատներով, որոնք ես ժառանգել եմ իմ ծնողներից»,- նշել է Զինեդին Զիդանը Esquire-ին նտված հարցազրույցի ժամանակ։
# Զինեդին-Զիդան, Ռեալ Մադրիդ