Յուվենտուսը հետաքրքրված է Զիդանի ծառայություններով
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, «Ռեալի» գլախվոր մարզիչ Զինեդին Զիդանը , հավանական է, մարչական կարիերան շարունակի «Յուվենտուսի» կազմում։
Հաղորդվում է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 48-ամյա մասնագետի հետ։
Հիշեցնենք, որ ներկա պահին «ծեր սինյորան» մարզում է Անդրեա Պիռլոն։
Նախորդ մրցաշրջանում «արքայական» ակումբը Զիդանի գլխավորությամբ դարձավ Լա լիգայի հաղթող, իսկ այս մրցաշրջանում անցկացրած 23 հանդիպումներից հետո՝ «սերուցքայիններն» ունեն 49 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ իրենցից առաջ թողնելով միայն «Ատլետիկոյին», որը 21 խաղերից հետո 54 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Իր հերթին, «Յուվենտուսը» իտալական Ա սերիայում ընթանում է 4-րդ հորիզոնականում։ Թիմը 21 հանդիպումներից հոտո վաստակել է 42 միավոր։ Առաջատարը «Ինտերն» է, որի ակտիվում կա 22 խաղ և վաստակած 50 միավոր։
Հիշեցնենք, որ Զիդանը որպես ֆուտբոլիստ 1996-2001 թվականներին պաշտպանել է նաև «Յուվենտուսի» գույները, որի կազմում անց է կացրել 212 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անդրեա Պիռլո, Զինեդին-Զիդան, Լա լիգա, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ