Զիդան. Լուկան խաղաց ոչ թե նրա համար, որ իմ որդին է, այլ որ Ռեալի ֆուտբոլիստ է
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ուեսկայի» դեմ տարած հաղթանակից հետո կիսվել է խաղի վերաբերյալ իր տպավորություններով:
«Հանդիպումը «գժական» էր՝ լավ իմաստով: Մենք տանջվեցինք, բայց պետք է շնորհավորենք նաև «Ուեսկային»: Շատ դժվար մրցաշրջան է… ընթացքում մենք ունեցանք և՛ լավ, և՛ վատ դրվագներ:
Լուկան 3-րդ դարպասապահն է: Կուրտուան պատրաստ չէր, Կեյլորը կար, բայց մենք որոշեցինք նրան հանգիստ տալ: Ես գոհ եմ Լուկայի խաղից և ուրախ եմ նրա համար: Ամեն ինչ ստացվեց:
Առաջին բաց թողած գնդա՞կը. դա մեր սխալն էր, բայց ընդհանուր մենք լավ հանդիպում անցկացրինք: Մենք ջանում ենք հաղթել ամեն խաղում: Պետք էր ինչ-որ բան փոխել, դրա համար էլ դուրս եկավ Մարիանոն, և դա աշխատեց:
Խաղացողները վերադարձել էին երկու հոգնեցնող խաղերից, գումարած ճանապարհը: Պետք է խաղային ժամանակ տրամադրել նրանց, ովքեր մարզվել են 15 օր: Շատ հաճելի է դա ասել խաղացողներին և ընդունել որոշումներ:
Ես քաստինգով չեմ զբաղվում, այլ ընտրում եմ լավագույն թիմը, որպեսզի հաղթեմ խաղում: Ինչո՞ւ թույլ չտալ խաղալ նրանց, ովքեր մարզվում էին այստեղ 15 օր և ինչո՞ւ թույլ չտալ հանգստանալու նրանց, ովքեր ազգային հավաքականներում էին:
Ես չեմ կարծում, որ հիմա, երբ սկսվում է մրցաշրջանը, մտածում ես մրցանակներ նվաճել՝ խաղալով միայն 11 խաղացողներով. դա այլևս չկա: Իմ ժամանակ այդպիսի բան կար, բայց մենք այդ ժամանակ խաղում էինք 30 խաղ մրցաշրջանում, իսկ հիմա՝ ոչ:
Մարդիկ կարող են մտածել, որ ես ուզում եմ ինչ-որ մեկին ուրախացնել, բայց ես կարող եմ ազնվորեն ասել, որ դա այդպես չէ: Ես այստեղ նրա համար չեմ, որ ինչ-որ մեկին լավություն անեմ: Ես դուրս բերեցի Լուկային ոչ թե նրա համար, որ նա իմ որդին է, այլ որ նա «Ռեալի» խաղացող է, ինչպես ցանկացածն այստեղ:
Ես չեմ գնահատի նրա խաղը որպես հայր, միայն որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ: Նա բնավորություն ունի, նա բավականին հասուն ֆուտբոլիստ է, որպեսզի խաղա:
Բենզեման այստեղ խաղում է արդեն 10 տարի, բայց այս մրցաշրջանը, հնարավոր է՝ լավագույնն է նրա կարիերայում: Ես նրա վրա հույս եմ դրել: Կարիմը մեր ակումբի խաղացողն է և ես չեմ մտածում, որ դա կփոխվի:
Մենք ցանկանում ենք մրցաշրջանը լավ ավարտել և մենք դա կանենք: Մոտիվացիան ոչ մի տեղ չի կորել, ամենքի մոտ այն տարբեր է»,- Զիդանի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն: