Զիդան․ «Նա այդ փաստն ապացուցել է Բարսելոնայում, Բավարիայում, ինչպես նաև Ման․Սիթիում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային անվանել է աշխարհի լավագույն մարզիչ։
«Բարձրակարգ շատ մարզիչներ կան, սակայն կարծում եմ, որ նա լավագույնն է։ Գվարդիոլան այդ փաստն արդեն ապացուցել է «Բարսելոնայում», «Բավարիայում», ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» կազմում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով 23։55։
# Բավարիա, Բարսելոնա, Զինեդին-Զիդան, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ