Զիդան․ «Խնդիրն իմ մեջ է»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերքել է այն տեղեկատվությունը, թե կոնֆլիկտ ունի թիմի ուելսցի վինգեր Գարեթ Բեյլի հետ։
«Բեյլը վերջին մի քանի խաղերին չի հայտնվել թիմի հայտացուցակում, քանի որ ես կարող եմ ընտրել միայն սահամանափակ թվով խաղացողների։ Ես նրա վրա հույս դնում եմ և գիտեմ, թե ինչի է ընդունակ։ Այն, որ ես նրան որոշ խաղերի դուրս եմ թողել հայտացուցակից, ոչինչ չի նշանակում։ Խնդիրն իմ մեջ է։ «Ռեալը» մեծ ակումբ է և մենք շատ խաղացողներ ունենք։ Բեյլի հետ խնդրի լուծումն անհնար է, քանի որ խնդիր չկա։
Գիտեմ, որ նա կարող է մեզ օգնել մրցաշրջանի վերջում, նա ի վիճակի է շաբաթվա մեջ 5 օր մարզվել, և նա այդպես էլ անում է։ Մեր մեջ ամեն ինչ կարգին է, և Բեյլը կարող է հայտնվել «Օսասունայի» դեմ խաղի հայտացուցակում։ Շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ Բեյլը վերջին 4 հանդիպումներում չի եղել «արքայական» ակումբի հայտացուցակում։ Առաջին երկու հանդիպումները ուելսցին բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ մյուսները՝ Զիդանի որոշմամբ։
# Գարեթ-Բեյլ, Զինեդին-Զիդան, Ռեալ Մադրիդ, Օսասունա