Զիդանն ակնարկել է, որ շուտով  վերադառնալու է մարզչական աշխատանքի

Զիդանն ակնարկել է, որ շուտով վերադառնալու է մարզչական աշխատանքի

25/10/2022 - 12:28

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակնարկել է, որ շուտով վերադառնալու է մարզչական աշխատանքի։

– Կարոտո՞ւմ եմ մարզչական հանդերձանքը։ Ո՛չ, քիչ է մնացել սպասել։

Ե՞րբ Ձեզ կրկին կտեսնենք մարզչական աթոռին։

– Ես շուտով կվերադառնամ։ Մի փոքր էլ սպասեք։ Շատ շուտով։ Ես շատ մոտ եմ` կրկին մարզչական աշխատանքի անցնելուն։

Ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով RMC Sport-ին։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-18 և 2019-2021 թթ. եղել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչն` այդ ընթացքում նվաճելով 11 տիտղոս, այդ թվում` 3 անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023