Ֆլորենտինո Պերես․ «Զիդանը «Ռեալի» սիմվոլն է»
Մադրիդի «Ռելալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դերի և ֆունտբոլի վրա կորոնավիրուսի թողած բացասական ազդեցության մասին։
«Ամենաբարդը առանց երկրպագուների խաղալն է։ Նրանց բացակայությունը հանգեցրեց եկամտի ահռելի կորստի։ Մենք ստիպված եղանք սահմանափակել որոշ ծախսեր, որպեսզի կարողանանք շարունակել առաջ նայել։
Զիդանը «Ռեալի» սիմվոլն է և որպես մարզիչ, և որպես ֆուտբոլիստ։ Մենք շարունակում ենք վստահել թիմին, որի կազմում հանդես են գալիս այնպիսի կարևոր ֆուտբոլիստներ, ինչպիսին, օրինակ՝ թիմի ավագ Սերխիո Ռամոսն է»,- ասել է Պերեսը։
Հայ ֆուտբոլասերին հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, Զիդանի «Ռեալը» Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում արտագնա խաղում ուժերը կչափի «Էյբարի» հետ։
Թիմերը մրցաշարային աղյուսակում դասավորված են հետևյալ կերպ․
«Արքայական» ակումբը 13 խաղից հետո, վաստակած 26 միավորով, 3-րդն է։
Իսկ «Էյբարը» 13 խաղից հետո 13-րդ հորիզոնականում է․ նա վաստակել է 15 միավոր։
# Զինեդին-Զիդան, կորոնավիրուս, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես