Զիդանը չի պատրաստվում լքել Ռեալը
Զինեդին Զիդանը չի պատրաստվում լքել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոյից» կրած խայտառակ պարտությունից հետո։
Սրան էլ գումարվում է այն հագամանքը, որ «սերուցքայինների» գործերը այնքան էլ լավ չեն Լա լիգայում․ թիմը, կորցրած միավորների հաշվարկով, արդեն 10 միավոր հետ է մնում առաջատար «Ատլետիկոյից»՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Հարկ է հիշատակել նաև Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկից» (1:2) կրած պարտությունը։
Չնայած այս ամենի հանրագումարին՝ ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել ֆրանսիացի մասնագետի ծառայություններից։
Հաղորդվում է, որ այս հարցի շուրջ «արքայական» ակումբում վերջնական որոշում կկայացնեն միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
# Ալկոյանո, Ատլետիկո Մադրիդ, Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ