Զիդանը որոշում է կայացրել Էդեգորի ապագայի հարցում

Զիդանը որոշում է կայացրել Էդեգորի ապագայի հարցում

28/05/2020 - 11:31

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, հաջորդ մրցաշրջանում հնարավորություն կստանա «արքայական» ակումբի մարզչական շտաբի կողմից։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 21-ամյա նորվեգացի կիսապաշտպանը մտնում է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերում։ Այս ամառ նրան հետ կկանչեն վարձակալությունից և հաջորդ մրցաշրջանում կտարամդրեն բավարար խաղաժամանակ։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պայմաններում «Ռեալի» ղեկավարությունը Էդեգորին դիտարկում է որպես կազմի ուժեղացման հիմնական թեկնածու։

Ավելի վաղ հաղորդվում էր Մարտին Էդեգորը չի ցանկանում վաղաժամ վերադառնալ Մադրիդ, քանի որ նրա վարձակալությունը նախատեսված է երկու տարով։ Նշվում էր նաև նորվեգացի ֆուտբոլիստը վաղաժամ կվերադառնա միայն այն դեպքում, եթե ակումբը լքի Լուկա Մոդրիչը, ում դիրքում էլ հանդես է գալիս նա։

«Ռեալի» և Էդեգորի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

Հիշեցնենք, որ Մարտին Էդեգորը «Ռեալի» կազմում նորամուտը նշել է 2015 թվականին։ Այդ ժամանակ նա 16 տարեկան և 157 օրական էր՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով «սերուցքայինների» կազմում նշել է իր նորամուտը։ Հետագայում խաղացողը վարձավճարով հանդես եկել է նաև հոլանդական «Հերենվենի» և «Վիտեսի» կազմում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023