Զիդանը մշտապես կապի մեջ է անգլիական գրանդի ներկայացուցիչների հետ
Ֆրանսիացի անվանի մասնագետ Զինեդին Զիդանը կարող է շուտով վերադառնալ աշխատանքի։
The Independent-ը գրում է, որ 52-ամյա մասնագետը մշտապես կապի մեջ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Անգլիական գրանդից նրա հետ բանակցում է ակումբի համասեփականատեր Ineos ընկերության սպորտային գծով գլխավոր տնօրեն Ժան-Կլոդ Բլանը։
Հաղորդվում է, որ ինչպես Բլանը, այնպես էլ Ineos-ի գլխավոր բաժնետեր Ջիմ Ռեթքլիֆը Զիդանի տաղանդի մեծ երկրպագու են և ցանկանում են աշխատել նրա հետ։
Հիշեցնենք` Զինեդին Զիդանը մարզչական կարիերայի ընթացքում մարզել է միայն Մադրիդի «Ռեալը»։ Նա «արքայական» ակումբում աշխատել է 2016-18 և 2019-21 թթ.։ Մադրիդյան ակումբը նրա գլխավորությամբ 11 տիտղոս է նվաճել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Զինեդին-Զիդան, Ժան-Կլոդ Բլան, Մանչեսթեր Յունայթեդ, Ջիմ Ռեթքլիֆ, Ռեալ Մադրիդ