Զիդանը կարիերայի շարունակության երկու տարբերակ է  դիտարկում

Զիդանը կարիերայի շարունակության երկու տարբերակ է դիտարկում

28/05/2021 - 12:50

Ինչպես գիտեք, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, այժմ ֆրանսիացի մասնագետը կարիերայի շարունակության երկու տարբերակ է դիտարկում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանն Եվրո-2020-ից հետո սպասելու է այն հնարավորությանը, որ գլխավորի Ֆրանսիայի հավաքականը, որը ներկա մահին մարզում է Դիդիե Դեշամը։

Հաղորդվում է նաև, որ «Տոտենհեմը» կփորձի կապվել 48-ամյա մասնագետի կամ նրա շրջապատի հետ՝ պարզելու, թե ինչ ծրագրեր ունի նա և արդյո՞ք պատրաստ է գլխավորել լոնդոնյան ակումբը։

Սակայն, «Տոտենհեմի» համար ներկա պահին առավել հարմար տարբերակ է Անտոնիո Կոնտեն, ով վերջերս է հեռացել «Ինտերից»։ Նշում է, որ «խթանները» իտալացի մասնագետին պատրաստ են տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ վճարել։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023