Զիդանը խոսել է Մանչեսթեր Սիթիի որակազրկման մասին
Ինչպես արդեն տեղյակ եք՝ «Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի կողմից երկու տարով զրկվել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է այն մասին, թե ինչպես է այդ որակազրկումն ազդում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Ռեալ» – «Ման․ Սիթի» դիմակայության վրա․
«Չգիտեմ՝ որևէ բան կփոխի՞ այդ որակազրկումը, թե՞ ոչ։ «Մանչեսթեր Սիթին» ակումբ է, որը մրցունակ է ցանկացած իրավիճակում։ Դրանք շատ դժվար հանդիպումներ են լինելու»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» կբախվեն միմայնց դեմ․ առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին Մանչեսթերում։
# Զինեդին-Զիդան, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ