Զիդանը խոշոր գումարներ է կորցրել՝ 3 անգամ հեռանալով Ռեալից

Զիդանը խոշոր գումարներ է կորցրել՝ 3 անգամ հեռանալով Ռեալից

28/05/2021 - 12:19

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ 48-ամյա մասնագետն անձնամբ է որոշել հեռանալ՝ «արքայական» ակումբի հետ ունենալով գործող պայմանագիր։

Զինեդին Զիդանն իր մարզական կարիերայի ընթացքում արդեն երրորդ անգամ է հեռանում «Ռեալից», ինչի պատճառով կորցրել է 42 մլն եվրո։ Այդ մասին տեղեկացնում է La Razon-ը։

2006 թվականի ապրիլին ֆրանսիացին հայտարարեց, որ պատրաստվում է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Այդ ժամանակ Զիդանը «Ռեալի» հետ դեռևս 1 տարվա պայմանագիր ուներ, իսկ նրա տարեկան աշխատավարձը 6 մլն եվրո էր։

«Ռեալի» ղեկին երրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո Զիդանը 2018 թ․ մայիսի 31-ին հայտարարեց, որ հեռանում է մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Զիդանն այդ ժամանակ, ըստ գործող պայմանագրի, հարազատ ակումբից կարող էր դեռևս ստանալ 24 մլն եվրո, քանի որ երկու տարի դեռևս կարող էր մնալ ակումբում։

Սա էլ արդեն երրորդ դեպքն է, երբ ֆրանսիացին որոշում է լքել «սերուցքայինների» շարքերը։ Զիդանը «Ռեալի» հետ ուներ 1 տարվա պայմանագիր, որի դիմաց ստանալու էր 12 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը, որպես ֆուտբոլիստ, «Ռեալի» կազմում հանդես է եկել 2001-2006 թթ․։ Այդ ընթացքում նա «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 227 հանդիպում՝ դառնալով 49 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։

Որպես գլխավոր մարզիչ՝ Զիդանը «Ռեալում» աշխատել է 2016-2018 թթ․ և 2019-2021 թթ․։ Նրա գլխավորությամբ մադրիդցիներն ընդհանուր առմամբ անկացրել են 263 հանդիպում, տարել են 174 հաղթանակ, 53 հանդիպում ավարտել են ոչ-ոքի ու կրել են ընդամենը 36 պարտություն՝ նվաճելով 11 տիտղոս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023