Զիդանը խիստ բարկացած է Ռեալի գրանցած վերջին արդյունքների պատճառով?

Զիդանը խիստ բարկացած է Ռեալի գրանցած վերջին արդյունքների պատճառով?

23/02/2020 - 12:39

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Մադրիդի «Ռեալը» իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում անակնկալ պարտություն կրեց «Լևանտեից»։ Խաղն ավարտվեց 1։0 հաշվով։

Խաղից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խիստ բարկացած էր իր թիմի ցույց տված արդյունքների պատճառով․

«Ազարին կրկին հարվածներ են հասցնում այնտեղ, որտեղ նա ցավեր ունի։ Նրա կոճը դեռևս լիովին չի ապաքինվել։ Որոշ բժշկական հետազոտությունների կարիք է առաջացել, սակայն նրա հետ կապված ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Մեզ չհաջողվեց անել ամենագլխավորը՝ դառնալ գոլի հեղինակ։ Սարսափելի է, որ մենք վերջին 2 խաղում 5 միավոր ենք կորցրել, սակայն ֆուտբոլի էությունը հենց սա է»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք նաև, որ El Chiringuito TV-ն համացանցում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Էդեն Ազարը կաղալով անցնում մարզադաշտով․

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023