Զիդանը դժվար թե վերադառնա Ռեալ. նա վատ հարաբերություններ ունի Պերեսի հետ
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Ֆլորենտինո Պերեսի նախագահության օրոք, դժվար թե վերադառնա «արքայական» ակումբ։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, 2021 թ. մայիսին, երբ ֆրանսիացի մասնագետը երկրորդ անգամ հեռանում էր «Ռեալից», նրա ու Պերեսի հարաբերություններն արդեն լարված էին։
Նշվում է, որ մինչ օրս կողմերի միջև հարաբերությունները շատ սառն են, և նրանք գրեթե չեն շփվել այն պահից, երբ Զիդանը լքել է «սերուցքայինների» շարքերը։
Հաղորդվում է` հաշվի առնելով Զիդանի ու «Ռեալի» միջև կապը` ոչինչ պետք չէ բացառել, սակայն ներկա պահին նրա` «արքայական» ակումբը երրորդ անգամ գլխավորելու հավանականությունը բավական քիչ է։
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-18 և 2019-21 թթ.։ Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը 11 տիտղոս է նվաճել, այդ թվում` երեք անգամ անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես