Զիդանը գերազանցել է Մոուրինյոյի ցուցանիշը

Զիդանը գերազանցել է Մոուրինյոյի ցուցանիշը

02/02/2020 - 12:23

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալը» մադրիդյան հերթական դերբիի շրջանակում նվազագույն 1։0 հաշվով առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ։

Այս հաղթանակը Զինեդին Զիդանի համար դարձել է 129-րդը՝ գերազանցելով «արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյի ցուցանիշը, ում գլխավորությամբ ակումբը տարել է 128 հաղթանակ։

Զիդանն այս պահին ամենաշատ հաղթանակներ տարած մարզիչների շարքում 3-րդն է։ Հաղթանակների թվով առաջատարը Միգել Մունյոսն է (357 հաղթանակ), իսկ Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ ակումբը տարել է 133 հաղթանակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023