Զիդանը՝ Իսկոյի ու Մարսելոյի մասին․ «Ինձ համար մեծ ցավ է չընդգրկել նրանց հիմնական կազմում»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսկոյի ու Մարսելոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ վերջինները հազվադեպ են հայտնվում թիմի կազմում։
«Ինձ համար մեծ ցավ է չընդգրկել նրանց հիմնական կազմում, որովհետև այս ֆուտբոլիստներն, իրոք, ցանկանում են խաղալ։ Բոլորն են ուզում խաղալ։ Իհարկե Մարսելոյի ու Իսկոյի դեպքերն առանձնահատուկ են՝ հաշվի առնելով, թե ինչ ճանապարհ ենք միասին անցել։
Սա մարզչի աշխատանքի ամենաբարդ հատվածն է։ Ես պետք է յուրաքանչյուր խաղի համար կազմ ընտրեմ։
Ես չեմ մտածում այն մասին՝ կլքեն նրանք ակումբը, թե՝ ոչ․ ես նրանց որոշման վրա չեմ կարող ազդել։ Միայն կարող եմ ասել, որ պարապմունքներին նրանք նվիրվածությամբ են մասնակցում»,- եզրափակել է իր խոսքը Զիդանը։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իսկոն դաշտ է դուրս եկել 10 անգամ, Մարսելոն՝ 5։
Ավելի վաղ մեր ընթերցողին տեղեկացրել ենք, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ու Իսկոն վիճել են և չեն շփվում միմյանց հետ։ Պատճառն այն է, որ Ռամոսը մեղադրել է Իսկոյին խաղերին և պարապմունքներին նվիրվածության բացակայության համար։ Մյուս թիմակիցները պաշտպանել են Ռամոսին, և կարծում են, որ ակումբը պետք է վաճառի Իսկոյին։
# Զինեդին-Զիդան, Իսկո, Լա լիգա, Մարսելո, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս