Զենիթը 7:1 հաշվով ջախջախեց Մոսկվայի Սպարտակին 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, որտեղ «Զենիթը» մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։
Սերգեյ Սեմակի սաները պարզապես քարուքանդ արեցին մրցակցին` ջախջախելով 7:1 հաշվով։
«Զենիթի» կազմից դուբլի հեղինակներ դարձան Սերդար Ազմունն ու Անդրեյ Մոստովոյը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կլաուդինիոն, Արտյոմ Ձյուբան և Ալեքսանդր Երոխինը։
«Սպարտակի» միակ գոլը գրանցվեց Քվինսի Պրոմեսի անվան դիմաց։
Այս հաղթանակից հետո «Զենիթը» վաստակեց 26 միավոր և շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
«Սպարտակը» մնաց17 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Երոխին, Անդրեյ Մոստովոյ, Արտյոմ Ձյուբա, Զենիթ, Կլաուդինիո, ՌՊԼ, Սերգեյ Սեմակ, Սերդար Ազմուն, Սպարտակ, Սպարտակ-Մոսկվա, Քուինսի Պրոմես