Զենիթի ֆուտբոլիստները կոտրել են Ռուսաստանի գավաթը🎥
Այսօր՝ հուլիսի 25-ին, Եկատերինբուրգի «Կենտրոնական» մարզադաշտում տեղի ունեցավ Ռուսաստանի գավաթի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Զենիթը» և «Խիմկին»։
Հանդիպման միակ գնդակը 84-րդ րոպեին խփեց Արտյոմ Ձյուբան՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Պարգևատրության արարողությունից հետո, երբ «Զենիթի» ֆուտբոլիստներն արդեն գավաթի հետ ուրախանում էին, ֆուտբոլիստներից մեկը պատահմամբ գավաթը ձեռքից վայր գցեց՝ կոտրելով այն։
# Արտյոմ Ձյուբա, Զենիթ, Խիմկի, Ռուսաստանի գավաթ