Զենիթը 7-րդ անգամ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն
Միլանի Ինտերից հետո եվրոպական առաջատար առաջնություններում աստիճանաբար ի հայտ են գալիս չեմպիոնները։ Ու եթե միլանցիները նախորդ տարվա համեմատ նոր դեմքեր են, ապա Ռուսաստանում չեմպիոնները չեն փոխվել։
Ռուսաստանում երրորդ տարին անընդմեջ մրցակցությունից դուրս է Սանկտ Պետերբուրգի Զենիթը։ Մոսկվայի Լոկոմոտիվի հետ խաղին Սերգեյ Սեմակի թիմը մոտեցել էր ամենայն լրջությամբ, քանի որ երկարուղայնագործները վերջին 11 խաղում պարտություն չունեին։ Սակայն ամեն ինչ սպասվածից ավելի հեշտ ստացվեց ու Արտյոմ Դյուբայի գոլից հետո իրանցի հարձակվոց Սերդար Ազմունը երեք գնդակ հեղինակեց, որից հետո Դյուբան դուբլ գրանցեց, իսկ Զենիթի վերջին գնդակը հեղինակեց բրազիլացի Մալկոմը։ Լոկամոտիվին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել։
Այսպիսով Զենիթը դարձավ Ռուսաստանի անկախ պատմության մեջ տիտղոսների թվով երկրորդ ակումբը՝ զիջելով միայն Մոսկվայի Սպարտակին և իր ակտիվում ունենալով 7 չեմպիոնական տիտղոս։
Շնորհավորում ենք ռուսական Պրեմիեր լիգայի և Զենիթի երկրպագուներին հերթական նվաճման կապակցությամբ։
# Զենիթ