Զենթիը վերջապես հաղթում է ՉԼ-ում 🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Զենթիը» H խմբի շրջանակում մրցեց «Մալմյոյի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբն ուներ տարծքային և խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Սերգեյ Սեմակի սաները հաղթեն 4:0 հաշվով։
«Զենիթի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Կլաուդինիոն, Դալեր Կուզյաևը, Ալեքսեյ Սուտրոմինն ու Վենդելը։
Հավելենք, որ ռուսական ակումբը Չեմպիոնների լիգայի շրջանակում վերջին անգամ հաղթանակ տոնել էր 2019 թ. նոյեմբերի 27-ին, երբ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ։
Այս հաղթանակից հետո «Զենիթը» H խմբի շրջանակում վաստակեց 3 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզթնականը։
«Մալմյոն» դեռևս միավոր չունի և եզրափակում է խումբը։
Այս խմբի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Յուվենտուս» – «Չելսի»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսեյ Սուտրոմին, Դալեր Կուզյաև, Զենիթ, Կլաուդինիո, Մալմյո, Չեմպիոնների-լիգա, Սերգեյ Սեմակ, Վենդել