Զախարյանի գեղեցկագույն գոլն ընկերական խաղում տուգանայինի իրացումից հետո🎥
«Դինամո Մոսկվան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում` նախապտրաստվելով 2021/22 մրցաշրջանին։
Մոսկովյան ակումբը հունիսի 30-ին ընկերական հանդիպում է անցկացրել չեխական «Չեսկե Բուդեյովիցե» ակումբի դեմ և հաղթել 4:0 հաշվով։
Այդ խաղում «Դինամոյի» վերջին գոլը խփել է հայազգի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Արսենը 55-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո դարձել է բավական գեղեցիկ գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, ընկերական-հանդիպումներ