Հայտնի է, թե ով կգլխավորի Մյոնխենգլադբախի Բորուսիան
Մարկո Ռոուզը մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Մյոնխենգլադբախի Բորուսիան:
42-ամյա մասնագետը ներկա պահին մարզում է «Զալցբուրգը», որտեղ նա աշխատում է 2017 թվականից:
Ինչպես հայտնում է մյոնխենգլադբախյան ակումբի պաշտոնական կայքը, Ռոուզի հետ միասին Ավստրիայից գերմանական ակումբ կտեղափոխվեն նաև նրա օգնականներ Ռենե Մարկիչը, Ալեքսանդր Ցիկլերը և Պատրիկ Էյբենբերգը:
«Զալցբուրգը» Ռոուզի գլխավորությամբ անցած մրցաշրջանում հաղթեց Ավստրիայի առաջնությունը և հասավ մինչև Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:
«Բորուսիայում» նա կփոխարինի Դիտեր Հեքինգին, ում հետ ակումբը որոշում կայացրեց դադարեցնել համագործակցոթյունը: