Երևանի Արցախն իվուարցի նորեկներ ունի
Երևանի «Արցախը» շարունակվում է պատրաստվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսին:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագրեր են կնքվել իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ:
22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմել», իսկ 20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան` մոլդովական «Սաքսան» ակումբում։
«Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել իր նորեկներին։
