Երկու 11 մետրանոց, երկու գոլ, երկու կարմիր քարտ. Ռեալը հաղթեց Լևանտեին (տեսանյութ)

Երկու 11 մետրանոց, երկու գոլ, երկու կարմիր քարտ. Ռեալը հաղթեց Լևանտեին (տեսանյութ)

25/02/2019 - 01:48

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Լևանտեին». «արքայական» թիմը հաղթեց 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո 11 մետրանոց նշանակեց, որը հստակ իրացրեց Կարիմ Բենզեման:

60-րդ րոպեին Ռոջերը հավասարեցրել է հաշիվը: 78-րդ րոպեին դարձյալ VAR-ի օգնությամբ մրցավարը 11 մետրանոց է նշանակել տանտերերի դարպասին: Այս անգամ Գարեթ Բեյլն է մոտեցել և դիպուկ գտնվել:

Հանդիպման վերջին րոպեներին կարմիր քարտ է ստացել «Ռեալի» պաշտպան Նաչոն, հեռացվել է նաև «Լևանտեի» ֆուտբոլիստ Ռոկինան:

Այս հաղթանակից հետո Սոլարիի գլխավորած թիմը 48 միավորով 3-րդ հորիզոնականում է:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023