Երկու մասնագետներ հավակնում են գլխավորել Տոտենհեմը
«Տոտենհեմը» շարունակում է գլխավոր մարզիչ փնտրել։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը գլխավորելուն հավակնում են Լուիս Էնրիկեն և Արնե Սլոթը, ով ներկայունս մարզում է հոլանդական «Ֆեյենորդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «խցաններն» արդեն նախնական բանակցություններ են վարել Էնրիկեի հետ, սակայն Սլոթի հետ այն դեռևս հնարավոր չէ, քանի որ վերջինս մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Ֆեյենորդի» հետ։
Հատկանշական է, որ Սլոթի` «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ նշանակելու հարցում կա ևս մեկ խոչընդոտ. նրա և «Ֆեյենորդի» միջև գործող պայմանագրում կա հրաժարագնի կետ, որը կազմում է 6 մլն եվրո։
Նշվում է, որ «Տոտենհեմի» սեփականատեր Դանիել Լևին ցանկանում է որքան հնարավոր է շուտ գլխավոր մարզիչ նշանակել, որպեսզի կարողանա պլանավորել նաև ամառային տրանսֆերային պատուհանի հետագա քայլերը։
Հավելենք, որ երկար ժամանակ «Տոտենհեմը» գլխավորելու հիմնական թեկնածուն Յուլաին Նագելսմանն էր, սակայն կողմերը չկարողացան համաձայնության հասնել։
Հիշեցնենք, որ այժմ «խցանների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Ռայան Մեյսոնն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արնե Սլոտ, Լուիս-Էնրիկե, Յուլիան Նագելսման, Ռայան Մեյսոն, Տոտենհեմ, տրանսֆերներ