Երկու գրանդ ակումբ հետաքրքրված են շվեդների աստղով. նրան 70 մլն են գնահատում
«Ռեալ Սոսիեդադի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 21-ամյա հարձակվողը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ու «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալ Սոսիեդադը» նրան կվաճառի միայն այն դեպքում, եթե նրա դիմաց որևէ ակումբ վճարի 70 մլն եվրո։
Հատկանշական է, որ Իսակի ապագային ցանկացած պահի կարող է խառնվել նրա նախկին ակումբը` «Բորուսիա Դորտմունդը»։
Բանն այն է, որ շվեդ հարձակվողը «Բորուսիայից» համալրում էր բասկյան ակումբի շարքերը, «իշամեղուների» ղեկավարներին հաջողվել է նրա պայմանագրում կետ մտցնել, ըստ որի, դորտմունդցիները 30 մլն եվրոյի դիմաց Իսակին հետ գնելու իրավունք են ունենալու։
Ամեն դեպքում, «Սոսիեդադը» ցանկանում է «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ համաձայնության գալ, որպեսզի պայմանագրի այդ կետը չեղարկվի։
Sport1.de -ի տեղեկություններով, բասկյան ակումբն Ալեքսանդր Իսակի պայմանագրի այդ կետը հանելու համար «Բորուսիային» ստիպված կլինի վճարել 10 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Իսակը «Սոսիեդադի» գույները պաշտպանում է 2019 թ. հուլիսից սկսած և մինչ այս պահը բասկյան ակումբի կազմում անցկացրել է 89 հանդիպում` դառնալով 33 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ