Երկու գրանդ ակումբներ հետաքրքրված են Սիմոնե Ինձզագիի ծառայություններով
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 45-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հաղորդվում է, որ երկու ակումբների ներկայացուցիչներն էլ կապվել են Ինձզագիի գործակալի հետ` քննարկելով մարզչի հետագա ծրագրերը։
Հաղորդվում է, որ «Ինտերը» ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել իր մարզչին և պատրաստվում է կրկնապատկել նրա աշխատավարձը, որն այժմ կազմում է 1.5 մլն եվրո։
Հատկանշական է, որ Ինձզագին դեմ չէ աշխատել Իտալիայի սահմաններից դուրս և այդ նպատակով պատրաստվում է սովորել անգլերեն։
Հիշեցնենք, որ Ինձզագին «Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2021 թ. հունիսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Սիմոնե Ինձզագի, տրանսֆերներ